Կարեն Մկրտչյանը պատմել է, թե ինչու չի համաձայնել անմահացած որդուն հուղարկավորել Եռաբլուրում

Շոուբիզնես No Comments on Կարեն Մկրտչյանը պատմել է, թե ինչու չի համաձայնել անմահացած որդուն հուղարկավորել Եռաբլուրում

Դերասան Կարեն Մկրտչյանը պատերազմում կորցրել է որդուն՝ Արման Մկրտչյանին։ Անմահացած հերոսը դերասանի միջնեկ որդին է։

Ծառայությունն անցնում էր Հադրութում։ 3 ամսվա ծառայող էր։ Ընկել է հոկտեմբերի երեքին։ Դերասանը շարունակում է զբաղվել աշխատանքով։ Նշել է, որ իրեն այժմ ապրեցնում են որդու կիսատ մնացած երազանքներն ու նպատակները։ Ապրելու պատասխանատվությունն է մեծացել։

Դերասանն ընդգծում է՝ ապրելը պատասխանատվություն է դարձել, որից խուսափելն անբարոյականություն է։ «Պատերազմը միշտ մահեր է բերում։ Այդ մահերից մեկն այս անգամ իմն էր…: Ոչ մի կերպ չեմ հասկանում, որ երեխաս չկա: Գուցե հասկանում եմ, պարզապես հոգեպես չեմ ընկալում»,- ասել է պատերազմով անցած որդեկորույս հայրը (դերասանը մասնակցել է Արցախյան 1-ին պա տերազմին)։

Կարենը պատմել է, որ փոքրուց Արմանին միշտ Եռաբլուր է տարել, սակայն մշտապես ասել է՝ պատերազմը վատ բան է։

Թե ինչո՞ւ չի համաձայնել որդուն հուղարկավորել Եռաբլուրում, դերասանը պատասխանել է, որ ընտանիքը բարձր արժեք է և հետագայում ցանկանում են բոլորը մեկ տեղ լինել։ Ընդգծել է՝ որդին մասնագիտությամբ խոհարար էր, զինվորական 2 տարի պիտի լիներ, բոլոր ժամանակներում մնալու էր խոհարար Արման։ Եվ հերոսանալը չէ որդուն արժևորել հոր աչքին։ Հերոսանալը բազմաթի արժեքներից մեկն է դարձել։


 

Որոնում