Կենդանակերպի 6 նշաններ, որոնց իրական հրաշք է սպասում 2020 Ամանորյա գիշերը

Ժամանց No Comments on Կենդանակերպի 6 նշաններ, որոնց իրական հրաշք է սպասում 2020 Ամանորյա գիշերը

Մարդուն բնորոշ է հավատալ հրաշքներին, իսկ ամանորյա գիշերը այդ հավատքը ավելի է ուժգնանում և արդեն ոչ միայն երեխաներն են անհամբեր սպասում Նոր տարվան, այլ նաև մեծահասակները: Կուրանտների ձայնի ներքո մարդկանց մոտ առաջանում է իրավիճակի խորհրդավորության զգացում, հրաշքի, անհավանականի կանխազգացում: Յուրաքանչյուրն ունի հրաշքի իր պատկերացումն ու սպասումը: Երեխաների համար դա իրենց երկար սպասված և խնդրած խաղալիքներն են, իսկ ահա մեծահասակների մոտ՝ երկարամյա երազանքների իրականացման ժամանակաշրջան:

[arajin]

Խեցգետին

Այս նշանի տակ ծնված մարդիկ վարում են աշխատանքով, գործերով և ընտանեկան հոգսերով լեցուն կյանք, կարծես ամեն ինչ ենթարկվում է արդեն նախապես գրված պլանին: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք չեն կարող ցուցակից նույնիսկ բաց թողնել մի քանի կետ, որպեսզի զբաղվեն մեկ այլ գործերով: Մտորումների հազվադեպ ժամանակ Խեցգետինները հիշում են հին ժամանակները և հին ընկերներին, որոնք մնացել են այնքան հեռավոր անցյալում, որ թվում է, որ սա բոլորովին այլ կյանք է: Եվ ահա Առնետի տարին պատրաստել է բավական հաճելի անակնկալ այս նշանի համար՝ հանդիպում հին ընկերների, բարեկամների հետ: Հրաշքը տեղի կունենա և ամանորյա գիշերը Խեցգետինը կտեսնի բոլոր նրանց, որոնք իր համար եղել են և կան շատ թանկ մարդիկ:

Առյուծ

Առյուծ համաստեղության ուժեղ և գեղեցիկ ներկայացուցիչները կստանան իրենց հրաշքը Առնետի տարվա գալստյան գիշերը՝ երկար սպասված արժանիքների գնահատում, որոնք Առյուծների մոտ բավական շատ են: Նոր տարում նրանց կգովեն, կհիանան և կհպարտանան նրանցով: Դա Առյուծին կդարձնի իրոք երջանիկ: Այնպես որ եթե դուք պատկանում եք հենց այս համաստեղությանը, ապա անպայման հրավիրեք որքան հնարավոր է շատ հյուրեր, որպեսզի գովեստն էլ շատ լինի:

 

Կույս

Այս նշանը շատ ուժեղ է իր ինտուիցիայով, և այն գալիք ամանորյա գիշերը կօգնի Կույսերին զգալ ինչ-որ այլ, առավել լավ ապագայի պորտալի բացում: Առնետի տարում նրանց կյանքը լրջորեն կփոխվի: Նրանք կսկսեն հետաքրքիր առաջարկներ ստանալ աշխատանքում: Կարիերան վերելք կապրի: Ամենահաջողակներին և նրանց, որոնք հավատում են սեփական ուժերին՝ սպասվում են փոփոխություններ, որոնց մասին իրենք էլ չեն երազել:

Այծեղջյուր

Այծեղջյուրների ստեղծագործական ձիրքը այս ամանորյա գիշերը վերջապես իր պտուղները կտա: Նոր տարին իրենց նոր նախագծերին փառք կբերի, աշխատանքը հեռանկարային կպարզվի, ինչը անպայման ազդեցություն կունենա այս մարդկանց և նրանց ընտանիքների բարեկեցության վրա: Ընդորում աստղերը հուշում են, որ այս փոքրիկ հրաշքը միայն սկիզբն է: Այծեղջյուրները ստիպված պետք է լինեն շարունակել աշխատել, որպեսզի Սպիտակ Առնետը նրանց հետ ավելի երկար մնա և չփախչի ամենաանհարմար պահին:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

 

Որոնում