Տաթևիկ Ադումյանն ինչպե՞ս է այսքան կարճ զգեստով շրջում Երևանում

  • Sep 14, 2019

Դերասանուհի ՏաթևիկԱդումյանը գեղեցիկ ամառային կարճ զգեստով լուսանկար է հրապարակել։ 

[arajin]

 

Ո՞վ կարող է ասել, թե ո՞րն է երջանիկ կյանք ասվածը… Ո՞րն է իրական երջանկության բանաձեւը… .

Փո՞ղը… Ոմանց դեպքում, ցավոք, շատ փողը, հիվանդագին ագահությունը, երբ կուրացած մոլուցքը հեղեղի պես ճանապարհին սրբում եւ տանում է ամեն ինչ… Երբ ոսկու փայլն է ուղղորդող միակ «աստղը», միակ «փարոսը» բարոյականության օվկիանոսում… Փողը, առանց որի ցավոք միեւնույն ժամանակ դժվար է գոյատեւել, էլ ավելի դժվար է՝ վայելել կյանքը… .

Միգուցե կարիերա՞ն… Անվերջանալի այդ աստիճանը, որի ամեն հաջորդ աստիճանն ավելի դժվար է նվաճվում, իր հետ բերելով տեղի եւ անտեղի քննադատություն, խարդավանք եւ թշնամիներ, մրցակցություն եւ ինքնաքննադատություն… Կարիերան, առանց որի մարդը լիարժեք չէ, հասարակությունում իրացված չէ, տնտեսապես ապահովված չէ… .

Ընտանի՞քը… Ընկերնե՞րը… Հավատարիմ ընկերները, ովքեր ընտանիքի պես են, թեպետ՝ երբեմն անսպասելիորեն ունակ են դավաճանելու… Լավ ընտանիքը… Օրինակելի երեխաներ մեծացնելը, հասարակության կայացմանն այդ կերպ նպաստելը… Սիրելը, սիրելով փորձություններ անցնելը, օջախն ամրապնդելը եւ ամուր ընտանիքով հայրենիքն հզորացնելը։ Ընտանիքում երջանկություն գտնելը, սեփական վախերը հաղթահարելը եւ նվիրումով եւ զոհողության գնով ավելի կարեւոր նպատակի հասնելը։ «Կնոջ» երջանկություն ասվածը միգուցե՞… .

Ձեզանից ո՞վ է կարողացել գտնել ոսկե միջինը։ Փնտրտուքների ո՞ր փուլում եք այժմ… Ի՞նչ է մեզ անընդհատ պակասում… Ինչո՞ւ է այդքան դժվար հավասարակշռությունը գտնելը եւ պահպանելը…  գրել է դերասանուհին։ 

Մեկնաբանություն

Որոնում