Տեսեք, թե ինչպիսին էին հայ աստղերի երեխաները Ծաղկազարդին

  • Mar 29, 2021

 

Հայ առաքելական եկեղեցին երեկ տոնում էր Ծաղկազարդը, որը խորհրդանշում է  Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։
Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։ 
Տոնի առիթով հայկական շոու բիզնեսի արտիստները իրենց փոքրիկների հետ լուսանկարներ են հրապարակել̀  մաղթելով ուրախ Ծաղկազարդ: 

Միհրան Ծառուկյանն ու Արփին երբեմն-երբեմն հրապարակում են իրենց որդու ̀  Ռոբերտի լուսանկարները, ավելին տղան սեփական ինստագրամյան էջն ունի, որտեղ էլ հրապարակել են նոր լուսանկար գրելով ̀ բարի ծաղկազարդ: 

Երգիչ Սարոն իր երկու աղջիկների լուսանկարները չէր հանրայնացնում, մինչև այն ժամանակ, երբ կարանտինով պայմանավորված ոչ ոք տանից դուրս չէր գալիս, իսկ Սարոն իր լայվերի միջոցով, այսպես ասած, զբաղեցնում էր ժողովրդին: Այդ ժամանակ էլ վերջինիս երկու աղջիկները երևացին կադրում և ինչպես երեկ ցույց տվեց
երգիչը՝ իր ժամանակն անցկացրել է դստրերի հետ:

Ուրախ Ծաղկազարդ է մաղթել Գուրգեն Դաբաղյանի և Իննայի դուստրը ̀  փոքրիկ Շուշանը:


 

Մեկնաբանություն

Որոնում