Երգչուհի Արմինկան մոտ մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում է։ Հայրենիքց, որին երգչուհին շատ էր կարոտել, նա պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարում։ Արմինկան այժմ իր հայրական տանն է, որտեղից էլ մանկության հուշերն է ցույց տվել՝ տիկնիկներին։
[arajin]
Իմ մեծ հավաքածուից մնացած գեղեցկուհի տիկնիկներս ( մեծ մասը բաժանել եմ, չգիտեմ ինչու ), իմ մանկության անբաժան ու անդավաճան ընկերուհիները ♥️ Այս գեղեցկուհիները մոտ 40 տարեկան են: Նրանք են եղել ոճի ու ճաշակի իմ առաջին ոգեշնչման աղբյուրները․․․
Իսկ դուք պահու՞մ եք ձեր մանկության խաղալիքները:- գրել է երգչուհին։
Փաստորեն երգչուհին իր ոճը, որը երբևէ գեղեցիկ ու անթերի չի եղել, վերցրել է այս տիկնիկներից։ Տիկնիկներից սովորելու ու ոգեշնչվելու փոխարեն նա լավ կաներ ոգեշնչվեր ինչ որ ոճաբանի աշխատանքներից, նման ծիծաղել իրավիճակում չհայտնվելու համար։