TikTok-ով ու Ինստագրամով իր ստուդիան ու աղջկա երգերը հայտնի դարձնող Վիկա Մարտիրոսյանը բողոքում է այդ սոցցանցերից. անշնորհակալ լինելը պոզով-պոչով չի լինում

  • Dec 22, 2022
Starnews-ը  այս անգամ անդրադարձ է կատարում պարուհի Վիկա Մարտիրոսյանի և նրա դստեր՝ Նանուլի <<Ներս արի>> հաղորդման մասնակցությանը։ Բանն այն է, որ Վիկա Մարտիրոսյանը՝ խոսելով  TikTok-ի և Ինստագրամի մասին, ասում է, որ շատ վատ է , որ դրանք կան։ Ի պատասխան Վիկայի՝ մեղմ ասած ուրանալուն, Ներսեսը նշում է, որ շատ կարևոր դեր ունեն դրանք մեր կյանքում։
<<Որ իմ էջին նայես կողքից, կթվա , որ ես ապրում եմ էդ էջով, բայց մեր կյանքից շատ ներվ և ժամանակ է տանում, իմ դեպքում, երբ ունեմ ընտանիք, ստուդիա և այլն ու բացի այդ Նանուլի էջը, դրան զուգահեռ տեմպը պահելը հեշտ չէ>>։
Ստացվում է, որ  TikTok-ով ու Ինստագրամով իր ստուդիան ու աղջկա երգերը հայտնի դարձնող Վիկա Մարտիրոսյանը հաղորդման ընթացքում բողոքում է այդ սոցցանցերից, այս դեպքում հարց է առաջանում՝ անշնորհակալ էլ ինչպե՞ս են լինում։
Չենք կարող չնշել, որ հարցին ավելի ադեկվատ պատասխան տվեց պարուհու աղջիկը՝ասելով, որ 2-էլ սիրում է։
Վիկա ջան, եթե քեզ թվում է, որ դու TikTok-ի և ինստագրամի մասին լավ բան ասես, հնարավոր է դիրքդ կորցնես, ապա՝ սխալվում ես։ Դիրք, սեր, հարգանք և <<ծանրություն>> այլ կերպ են ձեռք բերում։
Հա , ի դեպ, սեփական երեխայի մասին խոսելիս էլ դեմ չէինք լինի մի փոքր համեստություն նկատել, չէ որ այնքան էլ հաճելի չէ անդադար լսել, թե ինչպես ես երեխայիդ մասին խոսելիս ասում, որ նա իսկական արտիստ է , ում սիրում և դիտում են։ Ավելի լավ է դստերդ մասին նրա՝ ֆանագրամայով ելույթից նման կարծիք չկազմես։

 

Մեկնաբանություն

Որոնում