Թոփ-4 իրեր, որոնք արժե վերցնել հանգստի գնալիս

  • Jun 13, 2019

Ամռանը ճանապարհորդության մեկնելուց առաջ բոլորին անհանգստացնում է անհրաժեշտ իրերը չմոռանալու միտքը, իսկ հանգստի ժամանակ պարզվում է, որ շատ իրեր ավելորդ են, դրանց փոխարեն կարելի էր վերցնել այլ պարագաներ:

[media]

Ահա մի քանի խորհուրդ՝ ճանապարհորդության մեկնողների համար.

[arajin]

Մի մոռացեք վերցնել դեղերի փոքրիկ տուփը, մանավանդ, եթե օտար երկիր եք մեկնում: Արտասահմանում ձեզ անհրաժեշտ դեղեր գտնելն ավելի դժվար կլինի: Ապահովության համար ջերմիջեցնող, ցավազրկող, հակաալերգիկ հաբեր վերցրեք, նաև ջերմաչափ ու բինտ:

Նույնիսկ եթե տաք երկիր եք մեկնում, ճամպրուկում բաճկոն դրեք, քանի որ եղանակը կարող է փոխվել՝ մանավանդ երեկոյան:

Անգամ ցուրտ երկիր մեկնելիս լողազգեստ վերցրեք: Հնարավոր է՝ որոշեք շոգեբաղնիք գնալ:

Մի մոռացեք նաև փակ կոշիկների մասին: Դրանք նույնպես պետք կգան, եթե որոշեք անտառ գնալ: Իսկ գլխարկն ամենաանհրաժեշտն է: Այն պաշտպանում է արևից ու անձրևից:

Ճիշտ կլինի օտար երկիր մեկնելուց առաջ արտարժույթը ձեր հայրենիքում գնել: Այդպես ավելի հեշտ է ու էժան:

Մեկնաբանություն

Որոնում