Ծնվել է Հասմիկ Կարապետյանի որդին (լուսանկարներ)

  • Apr 22, 2020

 

Երեկ՝  ապրիլի 21-ի կեսօրին, ծնվել է Հասմիկ Կարապետյանի երկրորդ երեխան: Երգչուհին ամուսնուն որդի է պարգեւել: Զգացողությունների ու հույզերի մասին Հասմիկն առաջինը պատմել է BRAVO.am-ին:

«Աստծո կամքով այսօր լույս աշխարհ եկավ մեր որդին: Տղայիս քաշը 2.960 գրամ է, իսկ հասակը՝ 48 սմ: Այսօր երկրորդ անգամ համոզվեցի, որ մայր լինելն իսկապես հրաշք է: Հիմա շատ ավելի ներդաշնակ եմ ինձ զգում, չկան վախեր, որպես մայր՝ արդեն փորձառու եմ եւ վայելելու եմ ամեն վայրկյանը: Երբ դուստրս ծնվեց, այլ զգացողություններ ունեի: Ունենալով որդի՝ այսօր ինձ առավել ուժեղ եմ զգում»:

Երգչուհին նշեց, որ ամուսինն անչափ հուզված է.«Շանթը երազում էր որդի ունենալ, որովհետեւ նրա համար մեկ երեխան շատ քիչ է: Ամուսինս կարծում է, որ լիարժեք ընտանիքում պետք է լինեն մեկից ավելի երեխաներ»:

 

Մեկնաբանություն

Որոնում