Ծուռ առնանդամով տղամարդիկ ավելի հաճախ են բախվում խնդիրների

  • May 10, 2020

Առնանդամի Ֆիբրոպլաստիկ ինդուրացիայով (ծռությունով) տղամարդիկ (Պեյրոնի հիվանդություն) ավելի հաճախ են բախվում քաղցկեղային հիվանդությունների։ Ամերիկացի գիտնականների հետազոտությունը ներկայացվել է Վերարտադրողական բժշկության ամերիկյան միության ամենամյա գիտաժողովի ժամանակ։

[arajin]

Գիտնականները՝ Ալեքսնադր Պաստուշակի ղեկավարությամբ, հայտնաբերել են, որ Պեյրոնի հիվանդությամբ տղամարդկանց մոտ 40 տոկոսով բարձր է ամորձիների քաղցկեղի, 29 տոկոսով՝ մելանոմայի ու 40 տոկոսով՝ ստամոքսի քաղցկեղի հավանականությունը։ Հետազոտողները ենթադրում են, որ այն գենը, որը հանգեցնում է ծռված առնանդամի առաջացմանը, նաեւ կարող է կապակցված լինել ուռուցքի առաջացման հետ։ Պաստուշակն իր գործընկերների հետ միասին հանգել է նման եզրակացության ավելի քան մեկուկես միլիոն մարդու տվյալների վերլուծության ընթացքում։

Ֆիբրոպլաստիկ ինդուրացիայով տառապող հայրերի ու որդիների գենետիկ անալիզը գիտնականներին թույլ է տվել հայտնաբերել ուռոլոգիական քաղցկեղային հիվանդությունների ժառանգական նախադրյալները։ Հայտնի է, որ Պեյրոնի հիվանդություն ունի տղամարդկանց մոտ յոթ տոկոսը։ «Ի տարբերություն բնակչության մյուս մասի՝ այդ տղամարդիկ պետք է ավելի զգոն վերահսկեն խանգարումների զարգացումը»,- ասում են հեղինակները։

Գիտնականները հավելել են, որ այդ վիճակը մի քիչ նման է Դյուպյուիտրենի հիվանդությանը, որի դեպքում մեկ կամ մի քանի մատները մշտապես կորացած են։ «Չնայած մենք դեռ պետք է ստուգենք այդ արդյունքներից մի քանիսը՝ բայցեւայնպես այդ տվյալները ցույց են տալիս ամուր կապ այդ ֆիբրոզ վիճակների ու տղամարդկանց չարորակ նորագոյացությունների միջեւ»,- ասում են փորձագետները։

Մեկնաբանություն

Որոնում