«Վստահում եմ Բենին». Իննա Խոջամիրյանը նոր կերպարի ու նոր սիրային խաղընկերոջ մասին

  • Aug 21, 2019

BRAVO.am-ը գրում է՝ 

 

Իննա Խոջամիրյանն աշխատանքային բուռն շրջանում է: «Էլենի օրագիրը» սերիալի ավարտից հետո դերասանուհին նոր կերպար կմարմնավորի Շանթի «Երկուսով» հեռուստանովելում : Նոր սերիալից բացի, սեպտեմբերին Իննան կխաղա Գյումրու դրամատիկական թատրոնի «Երկնագույն շան աչքերը» ներկայացման մեջ: Թե ինչու է հրաժարվել ամառային արձակուրդից, ինչպես է կարողանում համատեղել աշխատանքները, Իննան պատմել է BRAVO.am-ի հետ նոր զրույցում:
[media]

«Միամիտ, նվիրվող աղջիկ է»

«Երկուսով» սերիալում իմ կերպարի՝ Մանեի մասին դեռեւս շատ բան չեմ կարող ասել, սյուժետային այրում կստացվի։ Միամիտ, բացսիրտ, նվիրվող աղջիկ է, ում համար կյանքն իր բաժին անակնկալներն ունի նախատեսած՝ մեկը մյուսից ավելի անսպասելի եւ դրամատիկական։ Խոր դրամա կրող կերպար է, մեծ հույս ունեմ՝ պատվով դուրս կգամ։

 

  [arajin]

«Վստահում եմ Բենին»

Բենի հետ, որպես սիրային խաղընկեր, դեռեւս մի քանի օր ենք աշխատել: Աշխատանքային ալյանսը շատ հեշտ ենք ձեւավորել։ Հուսամ՝ ամեն բան կշարունակի առողջ եւ ամուր հողի վրա մնալ։ Համենայն դեպս, որպես խաղընկեր՝ վստահում եմ Բենին, հուսամ՝ փոխադարձ է։

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություն

Որոնում