Նորաձևության և դիզայնի պալատը ուրախությամբ հայտարարում է Հայաստանի առաջին Նորաձևության Շաբաթը, որը կանցկացվի 2023 թվականի հուլիսի 1-ից 6-ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում(Մաշտոցի 7ա)։ Այս աննախադեպ իրադարձությունը հանդիսատեսին խոստանում է պարգևել ամենաանմոռանալի տպավորությունները:
Ավելի քան 20 տաղանդավոր հայ դիզայներներ կցուցադրեն իրենց ոճային և ժամանակակից հավաքածուները: Հավաքածուների բազմազանությունն ու ինքնատիպությունը անկասկած կոգեշնչի և կհիացնի հանդիսատեսին: Միջոցառումը չափազանց հագեցած է՝ Fashion Scout Armenia երիտասարդ տաղանդների հեղինակավոր մրցույթից մինչև ոլորտի ճանաչված ներկայացուցիչների ցուցադրությունները, և սա դեռ ամենը չէ։ Ցուցադրություններից բացի, այս մեկ շաբաթը կներառի մի շարք այլ գրավիչ իրադարձություններ: Ներկաները հնարավորություն կունենան տեսնել ավելի քան 60 հայկական բրենդերի արտադրանքը մի վայրում, մասնակցել պանելային քննարկումների և ցուցահանդեսների: Նորաձևության սիրահարները հնարավորություն կունենան շփվելու իրենց սիրելի դիզայներների, միջազգային հյուրերի, այդ թվում՝ նորաձևության մամուլի, փորձագետների, գնորդների և ազդեցիկ մարդկանց հետ:
Երևանի Նորաձևության Շաբաթվա առաջնահերթ նպատակն է ցուցադրել հայկական նորաձևության ոլորտը` կիրառելով ժամանակակից չափանիշներ և տեխնոլոգիաներ: Ամբողջ մարքեթինգային արշավը իրականացվել է արհեստական բանականության օգնությամբ՝ միախառնելով ավանդական հմտությունները ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաների հետ: Այս ամենին հավելյալ, դիզայներները՝ անցնելով նորաձևության պայմանական սահմանները, կներկայացնեն ունիսեքս և սեզոնային չեզոք հավաքածուներ։
Նորաձևության և դիզայնի պալատը նպատակ ունի Երևանի Նորաձևության Շաբաթը դարձնել ամենամյա՝ հնարավորինս զարգացնելով հայկական նորաձևությունը և ճանաչելի դարձնելով այն համաշխարհային հարթակներում։ Այս իրադարձությունը հիանալի հնարավորություն կտա հայ դիզայներներին ցուցադրել իրենց ստեղծագործությունները, իսկ նորաձևության սիրահարներին՝ սուզվել նորաձևության հրաշալի աշխարհ և բացահայտել վերջին թրենդները և ժամանակակից զարգացումները։
Մենք ոգևորված ենք ներկայացնելու բազմազանու տաղանդավոր հայ դիզայներներին և նրանց հավաքածուները։ Այս միջոցառումը հայկականմշակույթի և ստեղծարարության տոն է: Եզակի միջոցառումների հագեցած ծրագրով՝ այն խոստանում է հիշարժան դառնալ բոլորներկաների համար: Այս անմոռանալի իրադարձության լուսաբանումից ոչինչ աննկատ չիմնա՝ նորաձևության ապշեցուցիչ ցուցադրություններից և ցուցահանդեսներից մինչև աշխույժ երեկույթներ և այլ ուշագրավ միջոցառումներ։
Նորաձևության և դիզայնի պալատը ուրախ է հայտարարել այս բացառիկ միջոցառմանը ավելիքան 20 հեղինակավոր միջազգային մամուլի ներկայության մասին, ինչպիսիք են Vogue Italy, Wear UK, ELLE Italy, Marie Claire Arabia, LemileGermany, FAULT Magazine, L’Officiel Italy, Fucking Young և շատ ուրիշներ:
Երևանի Նորաձևության Շաբաթը ֆինանսավորվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, GIZ-ի կողմից իրականացվող Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի, ՄԹ միջազգայինզարգացման աջակցության շրջանակում՝ Երևանում Բրիտանական դեսպանատանմիջոցով, ինչպես նաև VREMENA GODA, LA BIOSTHETIQUE Paris, Schweppes, ArtLife մասնավոր հատվածի հովանավորների կողմից:
Ամբողջական ժամանակացույցին կարող եք ծանոթանալ շատ շուտով www.fdc.am կայքում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել մեզ՝ ստորև նշված կոնտակտներով:
Էլ–փոստ: [email protected]
Հեռ.: +37493393900