ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդում Երեւան-Երասխավան ճանապարհին Զոդի կամրջի վրա այսօր տեղի ունեցած ողբերգական վթարի մասին: [arajin]
Ըստ այդմ, վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն,6-ը Արարատի բժշկական կենտրոն:
Կան զոհեր. ճշտվում է թիվը և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: [media]
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով` նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին: