Ալեքսանդր Խաչատրյանի և երիտասարդ սիրելիի նոր հրապարակումները․ ինչպես են արձագանքել հետևորդները

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ դերասան Ալեքսանդր Խաչատրյանն ու դերասանուհի Ալիս Կապլանջյանը շուրջ 50 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել են:
«Բաժանումից հետո մոտ մեկ տարի ես մենակ էի ապրում։ Իհարկե, մի քիչ ծանր է մենակ լինելը։ Չգիտեմ՝ կնոջ համար ինչպես է, բայց հատկապես տղամարդու համար շատ դժվար է։ Բայց կարծում եմ՝ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, որովհետև անընդհատ վիճելն էլ մի կյանք չէ, էլի»,- անկեղծացել էր նա:
Դերասանն ամուսնալուծությունից հետո նոր սիրելի ունի և, անդրադառնալով թեմային, նշել էր․
«Մեր հարաբերությունները շատ հետո սկսվեցին։ Կարծում եմ՝ գոնե առայժմ մենք լրացնում ենք իրար։ Երկուսս էլ ազատ մարդիկ ենք. այնպես չէ, որ պարտավորություններով ծանրաբեռնված ենք։ Ինքն իր երեխաներին է նվիրված, ես՝ իմ երեխաներին, և մենք բավական համերաշխ ենք։ Եվ հա, մենք իրար հետ։ Շատ կարևոր է կողքիդ ունենալ մի մարդու, որը քեզ հասկանում է, և որին դու ես հասկանում։ Մենք լրացնում ենք իրար»։
Դերասանը պատմել է, որ ներկայումս ամուսնություն չեն պլանավորում, բայց տարիքային տարբերությունը չի խանգարում նրանց հետագայում մտածել այդ մասին:
Ալեքսանդր Խաչատրյանը սոցիալական հարթակներում սիրելիի՝ Անիի մասնակցությամբ նոր լուսանկարներ էր հրապարակել, որոնք արժանացել էին հետևորդների դրական մեկնաբանություններին ու մաղթանքներին։



















