Արգե՞լք, թե պայմանավորվածություն. իրականում ինչու Ռոզա Դավթյանը չի հրապարակում ամուսնու դեմքը

«Վերջին զանգ» հեռուստասերիալից հետո հանրության շրջանում ավելի մեծացավ հետաքրքրությունը նախագծի դերասանների, մասնավորապես, Ռոզա Դավթյանի անձնական կյանքի նկատմամբ։

Առավել ևս դերասանուհու ամուսնությունից հետո քննարկումներն ավելացան։ Այսօր,երբ սոցիալական մեդիան գրեթե վերացրել է «անհայտություն» հասկացությունը, որոշ մարդկանց համար ինքնությունը չբացահայտելն ինքնապաշտպանական մեխանիզմ է։ Կարելի է ասել, որ Ռոզայի ամուսինը՝ Գուրգենը, ևս այդ մարդկանց խմբին է պատկանում։ Հնարավոր է՝ վերջինս նախընտրում է չհայտնվել հրապարակային դաշտում՝ չլինելով շոու-բիզնեսի ներկայացուցիչ։
Հանրային կյանքը կարող է բերել անցանկալի հետևանքների՝ ներառյալ քննադատություն, խեղաթյուրված մեկնաբանություններ կամ նույնիսկ կեղծ լուրեր։ Ռոզան,ով նախկինում խոսել է այն մասին, թե որքան կարևոր է իր համար ընտանեկան հանգստությունը, հավանաբար փորձում է հնարավորինս հեռու պահել ամուսնուն այդ ամենից։

Պետք է փաստել նաև, որ ամուսնությունից հետո էլ Ռոզան շարունակում է ծավալել իր մասնագիտական գործունեությունը, պահպանում է ակտիվությունը սոցիալական հարթակներում, բայց որոշակի գաղտնիություն է պահպանում անձնական կյանքի շուրջ, ինչը բնականաբար, ընդունելի և հասկանալի է։

















