Երբ է ավարտվելու «Վերջին զանգ» սերիալը. ինչ վերջաբան այն կունենա․բացառիկ մանրամասներ

Մի քանի ամիս է, ինչ «Վերջին զանգ» սերիալը շարունակում է իր ընթացքը՝ հեռուստադիտողներին պահելով լարված զարգացումների մեջ։

Այս ընթացքում սերիալի վերաբերյալ կարծիքները բավականին հակասական են եղել։ Բայց մեկ բան հստակ է․ սերիալը շարունակում են դիտել, իսկ դերասանների համար այն դարձավ առավել մեծ լսարան ձեռք բերելու հնարավորություն։

Այս սերիալում, որպես դերասան, առաջին անգամ հանրությունը ճանաչեց Լևոն Մկրտչյանին, Ռոզա Դավթյանի՝ նախկինում ձեռք բերած հայտնիությունն էլ կրկնապատկվեց, գուցե, եռապատկվեց։

Նախագիծը մոտենում է ավարտին։ Այս մասին ակնարկում են նաև դերասանները, պարբերաբար հետաքրքրվելով, թե ինչ կանխատեսումներ ունեն սոցիալական էջերի իրենց հետևորդները՝ վերջաբանի վերաբերյալ։

Սերիալի սցենարիստ և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն էլ հայտնել է, որ սերիալի եզրափակիչ սերիան կցուցադրվի դեկտեմբերին։