Ինչ անակնկալ է մատուցել Արտաշ Ասատրյանի դուստրը՝ մայրիկի տարեդարձին

Երգիչ Արտաշ Ասատրյանի կինը՝ Աննան, նշում էր ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ նրա դուստրը՝ Սյուզին, մայրիկի համար անակնկալ է պատրաստել։

Սյուզին նախապես իրենց մտերիմներին, ընկերներին հրավիրել է տոնական նախաճաշի, իսկ Աննան այդ մասին տեղեկացել է միայն տեղ հասնելուց հետո։

«Կյանքի մեծագույն ուրախություններից մեկն է՝ ի վերջո կարողանալ անակնկալ մատուցել մայրիկին այնպես, ինչպես նա էր ինձ անակնկալներ մատուցում ամեն տարի, երբ ես մեծանում էի։

Նրա ժպիտին հետևելն ու տեսնելը, թե որքան երջանիկ է նա, արդարացրեց պլանավորման յուրաքանչյուր վայրկյանը։ Շնորհակալություն բոլորին, ովքեր տոնեցին մեզ հետ և նրա օրն այդքան անչափ առանձնահատուկ դարձրեցին։ Ձեր ներկայությունն ավելին էր, քան բառերով կարելի է արտահայտել»,- տոնական կադրերին կից գրել է Սյուզին։