Ինչ տեսք է ունեցել Էլիզ Մելիքյանը մանկության տարիներին․ բլոգերի բացառիկ լուսանկարն ու հուզիչ գրառումը

Բլոգեր Էլիզ Մելիքյանը ինստագրամյան իր էջում հերթական էմոցիոնալ գրառումն է արել՝ հրապարեկլով մանկության տարիների լուսանկարներից մեկը․

«Վերջերս շատ եմ նայում էս նկարին…

Ու ամեն անգամ մտածում եմ’ էս փոքրիկ աղջիկը ոչ մի պատկերացում չուներ, թե ինչ ճանապարհ եր անցնելու:
Էս հիշում եմ իմ մանկության ամեն ինչը: Հիշում եմ լավ օրերն էլ, դժվար օրերն էլ: Հիշում եմ, թե ոնց կյանքը ինձ սովորեցրեց ավելի շուտ մեծանալ, քան կուզեի:


Եթե հիմա կարողանայի մի պահ հանդիպել էս փոքրիկ աղջկան, ոչինչ չէի փոխի: Ուղղակի կգրկեի ու կասեի. «Մի վախեցիր… Աստված քո կողքին ա լինելու ամեն քայլիդ: Դու դեռ չգիտես, բայց մի օր հետ կնայես ու կհասկանաս, որ ամեն դժվարություն քեզ բերել ա հենց էս կյանքին»:


Էսօր, երբ նայում եմ էս նկարին, միաժամանակ և’ տխրում եմ, և’ ժպտում: Տխրում եմ, որովհետև գիտեմ’ ինչ էր իրեն սպասվում: Ժպտում եմ, որովհետև գիտեմ’ ինքը կարողացավ անցնել դրա միջով:
Ու ամեն օր շնորհակալ եմ Աստծուն… Նրա ուժի, Նրա սիրո ու Նրա շնորհի համար:


Հ.Գ. Իմ փոքր տարիքից մնացած միակ նկարն ա… ուզում եմ’ մնա էստեղ»,-գրել է Էլիզը։