Կարեն Հովհաննիսյանի և կնոջ բաժանման պատճասռները, Անդրեի էմոցիոնալ գրառումը, Արմուշի անակնկալը, Լիանա Զուրաբյանը իր հետ եղած միջադեպի մասին․ Աստղային օրվա ամփոփում

Հայկական շոուբիզնեսում վերջին օրերին մի շարք քննարկվող թեմաներ են եղել։
Ամենաշատ ուշադրության կենտրոնում հայտնվեց դերասան Կարեն Հովհաննիսյան-ի հայտարարությունը․ նա հաստատեց, որ կնոջ՝ Մանե Հակոբյան-ի հետ մոտ մեկ ամիս առաջ փոխադարձ համաձայնությամբ որոշել են բաժանվել՝ պահպանելով հարգալից հարաբերություններ և շարունակելով միասին հոգ տանել դստեր մասին։
Միևնույն ժամանակ երգիչ Անդրեն հայտնել է, որ շուտով կներկայացնի նոր երգ՝ հրապարակելով հուզիչ տեսանյութ։
Դերասանուհի Մարի Պետրոսյանը որդու ծննդյան առթիվ կիսվել է ջերմ շնորհավորանքով։
Ասմունքող Լիանա Զուրաբյանը պատմել է իր և որդու հետ տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին։
Երգչուհի Տաթև Ասատրյանը համերգի ժամանակ ներկայացրել է իր հայտնի երգը վրացերեն տարբերակով, որը սիրվել է երկրպագուների կողմից։
Դերասան Արմուշը հուզիչ անակնկալ է արել կնոջը ծննդյան կապակցությամբ, մեկնելով ԱՄՆ։
Քննարկումների թեմա է դարձել նաև Լիլի Մորտոյի հղիության մասին խոսակցությունները։
Մինչդեռ հաղորդավարուհի Լուսինե Հայրապետյանը Դուբայից տեսանյութով վստահեցրել է, որ այնտեղ իրավիճակը հանգիստ է։

















