Հասմիկ Խոջյանը բալիկի՞ է սպասում․ դերասանուհին կլորիկացած փորիկով լուսանկարներ է հրապարակել

  • Sep 03, 2022

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն, ով բավական ակտիվ է ինստագրամյան հարթակում, լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել, որտեղ նկատելի է նրա կլորիկացած փորիկը։  Մշտապես խոսելով իր բոլոր քայլերի, շնչելու ու արտաշնչելու մասին, դերասանուհին կարծես թե առհասարակ չի քննարկում իր հղիության հետ կապված որևէ թեմա։ Իակ արդյո՞ք սա հղիություն է, թե գիրանալու հետևանք, կիմանանք ամիսներ անց։

Օրեր առաջ Հասմիկն ինստագրամյան սթորիներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է ուղիղ կեսգիշերին շնորհավորել մայրիկին ծննդյան առիթով: Նա մայրիկի համար անակնկալ էր արել:

Սթորիին կից Հասմիկը գրել էր հետեւյալը. «Մամ ջան, մենակ թե դու առողջ եղի ու միշտ մեր կողքին»:

 Իսկ ավելի վաղ Հասմիկը գրել էր․

«Վերջապես պատմեմ՝ Այսօր Վիրահատում են Մայրիկիս…

Ամիսներ առաջ նրա մոտ հայտնաբերեցին չարորակ ուռուցք…
Ամեն ինչ արդեն բարդացած վիճակում էր՝ ժամանակին բժիշկի չդիմելու և չհետազոտվելու պատճառով….

Աստված չանի, որ որևէ մեկդ երբևէ զգաք այն, ինչ ես զգացի, երբ իմացա…

Եթե չլիներ Շաքեն իր մարդկային բարձր արժեքներով ու պրոֆոսիոնալիզմով, երևի թե մինչև հիմա նույն տեղում շոկի մեջ կանգնած կլինեի….

Այնուհետև սկսվեց ամենաբարդը՝ քիմիոթերապիայի կուրսերը….
(Բժշկուհի Աննա Թադևոսյանի հսկողությամբ, ում ևս շնորհակալ եմ)

Այն ինչ մենք ապրեցինք այդ օրերին, գիտենք միայն մենք…. թե ինչքան տանջվեց Մաման, թե ինչքան անքուն ու լացելով գիշերներ անցկացրեցինք….
չեմ ուզում հիշել ու չեմ էլ ուզում, որ դուք պատկերացնեք….

Նման դեպքերում հոգեբանական ճնշումը միշտ ավելի շատ ու ուժգին է լինում…. ամեն օր ուռուցքաբանական կենտրոնում հանդիպում ես հարյուրավոր մարդկանց՝ նույն խնդրով, բոլորը ապրելու մեծ ցանկությամբ, բոլորը շտապելով, որ հասցնեն ապրել…անտանելի ա դառնում ու օրեցօր ճնշվածությունը սկսում ա խեղդել…դե լաց լինել չես կարող, էդ մարդկանց կողքին դու ոչ մեկն ես, որ իրենց ցավը ավելի խորացնես՝ ցույց տալով թևաթափ վիճակդ…. Ստիպված ատամներդ կրճտացնում ես, արցունքներդ կուլ ես տալիս ու փորձում ես ապրել….

Հասանք մինչև էսօր….. արդեն վիրահատություն….
իմ կյանքի ամենաբարդ օրերից մեկն է, կողքիս հարազատներս են վիրահատության ընթացքում, բայց ես մենակ եմ… էս մենակության զգացողությունն անբացատրելի անտանելի է….

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ժամանակ եղել են կողքիս՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, առանց ձեզ հաստատ չէինք դիմանա:

Փառք Աստծուն՝ ամեն ինչ կայուն ա հիմա՝ նախատեսվածից ավելի լավ:

Ես ավելի քան համոզեցի, որ Տիեզերքը սիրում ա ինձ:
Ու ես շնորհակալ եմ ոչ միայն ներկա կայուն վիճակի, այլև իմ կյանքում հանդիպող յուրաքանչյուր մարդու համար:

Առողջ լինենք, սիրենք իրար»:

Նա նաեւ հրապարակել էր նախորդ տարվա լուսանկարներից՝ նշելով, որ տվյալ շրջանում իր մայրը բուժվում էր: Հասմիկի խոսքով՝ չնայած դաժան փուլ էր, սակայն կար փրկություն:

Հասմիկը նաեւ հորդորել էր հետեւորդներին տարին գոնե մեկ անգամ հետազոտվել:

 

Մեկնաբանություն

Որոնում