«Մայր և դուստր». ինչպես է Լիլի Մորտոն պարում ամուսնու դստեր հետ (տեսանյութ)

Լիլի Մորտոն, ով ընդամենը ամիսներ առաջ է լույս աշխարհ բերել դստերը՝ Ավրորային, շարունակում է բավականին ակտիվ լինել ինստագրամում՝ պարբերաբար հանդես գալով նոր հրապարկումներով։
Ինչպես արդեն հայտնել էինք, Լիլին և ամուսինը փոքրիկ Ավրորային նվիրված խնջույք են կազմակերպել։ Լիլին ինստագրամյան իր էջում կադրեր է հրապարակել, ցույց տալով, թե ինչպես է պարում ամուսնու դստեր՝ Ռիմայի հետ։ Տեսանյութին կից Լիլին գրել է.
«Մայր ու դուստր։ Ռիմային հայկական պարել սովորեցրինք»։
Տեսանյութը՝ այստեղ։
Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ, խոսելով ամուսնու հետ ծանոթության մասին, Լիլին նշել էր.
«Ծանոթացել ենք երկնքում. Եգիպտոսից էինք վերադառնում ամեն մեկս մեր ընկերների հետ: Ինքնաթիռում նույն շարքում էինք, մի պահ իրար նայեցինք ու քնեցինք: Երբ վայրէջք կատարեցինք, իր ընկերներից մեկն առաջարկեց մեզ ճանապարհել: Ես լուռ էի ու չէի խառնվում խոսակցությանը. ուզում էի տաքսիով տուն հասնել:
Երեւի մտածում են, որ ես թեթեւսոլիկ եմ, բայց Կապանում էլ լուրջ եմ եղել, երբ տղաները քայլելով հետս տուն էին հասնում, ոչ մեկին ուշադրություն չէի դարձնում, ասես մենակ լինեի: Այդ օրն աղջիկները համոզեցին, որ համաձայնեմ: Պարզվեց՝ արդեն 10 տարի է՝ կողք կողքի ենք ապրում ու իր կլինիկան մեր շենքի հարեւանությամբ է: Նա իր այցեքարտը թողեց, որ ցանկության դեպքում իրենց մոտ յոգայի գնամ, վաղուց մտադրություն ունեի: Չէի էլ մտածում, որ կշփվենք, քանի որ սկզբում իմ ճաշակով չէր, մինչեւ հիմա նեղվում է այդ մտքից: 15 օր անց հիշեցի այցեքարտի մասին, մի անգամ գնացի յոգայի ու այդպես էլ մնացի: Մեծ հարսանիք չենք արել, չեմ սիրում անձնական կյանքը ցույց տալ, ինձ համար ավելի կարեւոր է իրական երջանկությունը:

















