Միխայիլ Գալուստյանը ներկայիս կնոջ պատճառո՞վ է բաժանվել առաջին կնոջից․ հումորիստի պարզաբանումը

Օրեր առաջ ռուսական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե ռուսաստանաբնակ հայ հումորիստ և դերասան Միխայի Գալուստյանը գաղտնի ամուսնացել է երկրոդ անգամ։

Հիշեցնենք, որ Միխայիլ Գալուստյանի և Լիլիա Կիոսեի սիրավեպի մասին հայտնի դարձավ այս տարեսկզբին: Զույգին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, նրանք հանդիպել են երեք տարի առաջ «Կայսեր գանձերը» շոուի նկարահանման հրապարակում: Կիոսեն այնտեղ աշխատում էր որպես դիմահարդար, մինչդեռ Գալուստյանն այդ ժամանակ դեռ ամուսնացած էր: Շոումենը մեկ տարի առաջ հայտարարեց կնոջից՝ Վիկտորիայից, ամուսնալուծության մասին: Զույգը միասին էր գրեթե 20 տարի և մեծացրել էր իրենց դուստրերին՝ Էստելլային և Էլինային:

Արձագանքելով իր հասցեին հնչող բացասական մեկնաբանություններին ու բազմաթիվ քննադատություններին՝ Գալուստյանը պարզաբանմամբ է ներկայացել ու հայտնել, որ ներկայիս կնոջ հետ ծանոթացել է իր ամուսնալուծությունից 2 տարի անց։

«Ընկերներ, ես հազվադեպ եմ երկար գրառումներ անում անձնականի մասին: Բայց հետագայում լռելը նշանակում է ենթադրությունների առիթ տալ: Ես չեմ պատրաստվում մանրամասն քննարկել այն, ինչ եղել է: Բայց տեսնում եմ, թե ինչպես են որոշ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ փորձում իմ կյանքի կտորներից սենսացիա սարքել, որը չի եղել: Այդ պատճառով կասեմ ուղղակի:


Այո, ես ամուսնալուծվել եմ: Դա ծանր որոշում էր: Ամուսնությունները մեկ ակնթարթում չեն քանդվում: Մենք ազնվորեն փորձում էինք պահպանել այն, ինչ մեզ միավորում էր: Չստացվեց: Նախկին կինս իմ դուստրերի մայրն է: Ես չեմ քննարկելու մեր անձնական կյանքի մանրամասները:


Մենք ամուսնալուծվել ենք 2024 թվականին: Իմ ներկայիս կինը իմ կյանքում հայտնվել է երկու տարի անց՝ 2026-ին: Մենք ծանոթ էինք դրանից շատ առաջ: Նա դիմահարդար է (գրիմյոր) և աշխատանքի բերումով մի քանի անգամ եկել է իմ տուն՝ մազերս կտրելու, ինչպես որ մինչ այդ կտրում էր այլ արտիստների մազերը: Դա սովորական պրակտիկա է, եթե արտիստն ունի խիտ գրաֆիկ: Դրանք աշխատանքային այցեր էին, այլոչ թե ռոմանտիկ հանդիպումներ: Մենք մտերիմ չէինք և պլաններ չէինք կազմում: Իսկ ամուսնալուծությունից երկու տարի անց ճակատագիրը մեզ նորից հանդիպեցրեց: Եվ այդ ժամանակ արդեն ամեն ինչ ստացվեց ինքնստինքյան:


Իմ լսարանը խելացի, զգայուն մարդիկ են: Դուք հասկանում եք, որ հանրային պատմության հետևում կանգնած է իրական կյանքը: Ես իդեալական հերոս չեմ: Ես ուղղակի մարդ եմ, ով անցել է ցավի միջով, բաց է թողել անցյալը և բացվել նոր ցգացմունքի առջև:

Ես միշտ դստրերիս կողքին եմ և նրանց համար մնում եմ հայր իմ կյանքի յուրաքանչյուր րոպեին: Սա է ամենակարևորը:
Իսկ մնացած ամեն ինչը լուրեր են: Դրանք ապրում են ուղիղ այնքան, քանի դեռ դու չես դադարում դրանց ուշադրություն դարձնել:


Բոլորիս խաղաղություն, հստակություն և քաջություն՝ ապրելու մեր կյանքը՝ առանց ուրիշի կարծիքին նայելու:
Շնորհակալություն, որ մինչև վերջ կարդացիք: Բոլորին բարություն»,- գրել է Գալուստյանը։