«Որդուս կարոտը կտոր-կտոր է անում ինձ»․ Նաստասյա Գոլովկոն խոսել է մանկահասակ երեխայից հեռու գտնվելու մասին

Ազգությամբ ռուս դերասանուհի Նաստասյա Գոլովկոն դեռ տարիներ առաջ սիրելի դարձավ հայ լսարանին։ Նաստասյան ինքն էլ խոստովանել է, որ Հայաստանը հարազատ է իրեն։

Հերթական հրապարակմամբ, սակայն, դերասանուհին խոստովանել է, որ այս ընթացքում չի կարողանում վայելել Երևանում անցկացրած օրերը, քանի որ հեռու է գտնվում մանկահասակ որդուց։

«Որքան ուժեղ է ցավում իմ սիրտը:

Կյանքում առաջին անգամ իմ հարազատ Երևանն ինձ համար սիրելի չէ: Ես եկել եմ գործերով, մենակ, առանց ամուսնուս և որդուս…

Օրը ձգվում է մի ամբողջ հավերժություն…
Գիշերը չի անցնում… Մի քանի ժամից թռիչքն է, իսկ եմ չեմ կարողանում քնել… Որդուս կարոտը կտոր-կտոր է անում ինձ…

Խենթ սերը պատել է ինձ»,-գրել է Նաստասյան։