«Սիրում եմ քեզ, իմ թագուհի»․ Լիլիթ Բասյանի բրազիլացի սիրելին ռոմանտիկ հրապարակում է արել

Սննդաբան Լիլիթ Բասյանն ու բրազիլացի սիրելին շարունակում են միմյանց սիրո խոստովանություններ անել ու համատեղ ջերմ կադրերով կիսվել։

Այս անգամ սիրո խոստովանության հերթը Լիլկիթի ընտրալինն է։ Նա, հրապարակելով Լիլիթի լուսանակրը, գրել է․

«Սիրում եմ քեզ, իմ թագուհի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, սննդաբանը գրել էր․

«Ես տարիներ շարունակ ասում էի, որ իմ մարդն այստեղից չէ:
Նա գալիս էր ինձ մոտ երազում մեր հանդիպումից շատ առաջ: Ես չգիտեի նրա անունը: Չգիտեի նրա դեմքը:

Բայց գիտեի մի բան՝ նրա կողքին իմ հոգին կճանաչի այս զգացմունքը:
Հարազատ տան զգացողությունը:

Կա մի վիճակ, որն անհնար է բացատրել բառերով: Այն կարելի է միայն ապրել: Երբ մարդու կողքին քեզ այլևս պետք չէ վախենալ: Պետք չէ վաստակել սերը: Պետք չէ լինել մեկ ուրիշը:

Դու պարզապես վերադառնում ես ինքդ քեզ:
Այսօր ես հասկանում եմ․ կյանքում ամենամեծ հարստությունը ոչ թե փողն է, ոչ թե հաջողությունը և ոչ էլ ձեռքբերումները:

Ամենամեծ հարստությունը մի մարդու հանդիպելն է, ում կողքին քո հոգին ի վերջո ասում է․
«Ես տանն եմ»։

Եվ այսօր ես կարող եմ ասել անսահման երախտագիտությամբ․
Ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ»։