«Ցավալի, ահա և վերջ»․ Զիրոյանը հուզիչ հրապարակում է արել

Հուլիսի 19-ին Արգենտինան և Իսպանիան Մունդիալ 2026-ի դրամատիկ եզրափակիչում որոշեցին հաղթողին։ Արգենտինան աշխարհի չեմպիոնի տիտղոսը փոխանցեց Իսպանիային։
Այս հանդիպումից հետո միջազգային մամուլում լուրեր տարածվեցին, թե լեգենդար Լեո Մեսսիի համար սա վերջին հանդիպումն էր ազգային հավաքականի կազմում։
Ֆուտբոլիստի միլիոնավոր երկրպագուներն ամբողջ աշխարհում բազմաթիվ տեսանյութեր են պատրաստել ու հրապարակել սոցիալական ցանցերում՝ շնորհակալություն հայտնելով Մեսսիին՝ փայլուն կարիերայի ու անմոռանալի էմոցիաների համար։
Դերասան Զիրոյանը ևս ֆուտբոլիստի երկրպագուներից է և, հրապարակելով նման տեսանյութերից մեկը, գրել է․
«Ցավալի, ահա և վերջ, թողեցիր պատմություն։
Այո, միշտ Լեո»։

















