Տիգրան Մնացականյանի սիրելին, հանուն բարտերով սուշի ուտելու, նման խայտառակ տեսանյութ է հրապարակում

  • Nov 16, 2022

Starnews-ը բազմիցս գրել է այն մասին, որ չգիտես՝ ինչու հայ հայտնիների շրջանում նորաձեւ է դարձել ոտնաթաթերը, մարմնի տարբեր մասերը, ինչպես նաև  հաց ուտելը ցուցադրելը: Նրանք հաճախ սա անում են նաեւ հանուն բարտերի, նախընտրելով՝ հանուն անվճար սպասարկվելու և հաց ուտելու համայն հայության առաջ խայտառակվել։

Այսօր կխոսենք դերասան Տիգրան Մնացականյանի երկրորդ կնոջ՝  Մարիամ Հովհաննիսյանի մասին։ Մարիամը, պարզվում է, հանուն անվճար ուտելու պատրաստ է նմանատիպ դեմքեր ընդունել տեսախցիկի առաջ և գովազդել սուշի։

Նշենք, որ Starnews-ը դերասան Տիգրան Մնացականյանի երկրորդ կնոջը՝  Մարիամ Հովհաննիսյանին անդրադառնալու առիթներ էլի ունեցել է:  Մասնագիտությամբ դերասանուհի Մարիամը վերջին շրջանում ամուսնու հետ վարում է միջոցառումներ: Տպավորություն է, որ լսարանին իրենց աղմկահարույց սիրո պատմությամբ հայտնի Մարիամը փորձում է ամեն գնով հայտնի դառնալ: Նա ակտիվ է համացանցում, իսկ ամառային այս օրերին բավական համարձակ լուսանկարներ է հրապարակում։

Հավելենք, որ Տիգրանի և Մարիամի տարիքային տարբերությունը 21 տարի է։ Տիգրանն  բաժանվել է կնոջից` Լիանայից, որի հետ ամուսնացած է եղել մոտ 15 տարի։ Զույգը երկու երեխա ունի` 14–ամյա Ռոբերտը և 1–ամյա Արինան։

«Մենք իրար սիրում ենք։ Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։  Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,– հարցազրույցներից մեկում նշել է Մարիամը։

Մեկնաբանություն

Որոնում