«Սրտի տանիքներով» հաղորդմանը հյուրընկալվել էր երգիչ, հանդիսավար, շոումեն՝ Սամվել Գրիգորյանը։
StarNews– ը հետևեց հարցազրույցին։
Սամվել Գրիգորյանի կյանքում բեկումնային է եղել հիվանդությունը։ Մեծ դժվարությամբ, բայց հաղթահարել է քաղցկեղը.
«Ամեն ինչ կապել եմ Աստծո հետ, իմ կողքին էին և՛ ընտանիքս, և՛ ընկերներս։ Առաջին հերթին էմոցիոնալ առումով այնպես արեցին , որ ինձ ուժեղ զգամ, ամուր զգամ, իսկ դա շատ կարևոր է փառք Տիրոջը։ Ուղղություն ստացա՝ լավ կլինիկա Գերմանիայում։
Այդ ընթացքում էնքան վատ բաներ կան, որ սկսում ես պատրաստվել մահվան։ Ինձ սկզբում չէին ասում էստեղ ՝ Հայաստանում։
Գերմանիայում հասկացա, որ դա դատավճիռ չի բացարձակապես։ Դա ընդամենը պետք է շատ արագ գործողություններդ տանես դեպի ապրել։
Ինձ օգնեցին, ես այդ ժամանակ չէի աշխատում, էդ աստիճանի գումարներ չէի կարող ինձ թույլ տալ։ Ամեն ինչ արեցին, իհարկե հետո վերադարձվեց այդ գումարները միանշանակ ։
Ամենամեծ ապտակը այն էր երբ դեպտեմբերի 31-ին տոնական տարեմուտի համերգը պիտի վարեի, ու դրանից առաջ Գերմանիայում էի ՝ քիմաիա էի ստանում, ամսի 29-ին զանգեցի իմ վարսավիրին ասեցի գուցե իմ մոտ խնդիր լինի ՝ մազերի հետ կապված, խնդրում եմ, որ պահին քեզ զանգ տամ ինձ շատ արագ ընդունիր։
Առավոտյան արթնացա լվացվելուց հասկացա , որ մազերս թափվում են ամբողջությամբ։ Էդ ամենամեծ դեպրեսիան էր, շատ մեծ սթրես էր, միանգամից արագ վարսավիրանոց՝ սափրեցինք գլուխս։
Համերգը վարեցի, լավ անցավ , շատ սիրուն համերգ եղավ։
Երբեք չպետք է ձեռքերը լվանալ ու ասել վերջ։ Մենք ավելի ուժեղ ենք քան չարը։ Իրավունք ունենք պայքարելու և իրավունք ունենք հաղթելու…»։