Ձեր գովազդն այստեղ

Ցավում եմ,որ երեխաներս իր հետ չծանոթացան.Լիլիթ Մուրադյանը հուզվեց՝հոր անժամանակ մաhվան մասին խոսելիս

  • Apr 12, 2025

Tete A Tete հաղորդմանը հյուրընկալվել էր հաղորդավարուհի՝ Լիլիթ Մուրադյանը։

StarNews-ը հետևեց հարցազրույցին։

Ծնողների բաժանությունից խոսելով նա անկեղծացավ.

«Ես կստեմ, որ ասեմ 3 տարեկան Լիլիթը այդ պահին գիտակցում էր կամ հասկանում ու ապրում՝ ինչ ա կատարվում։ Դա գուցե գալիս էր ծնողներիս հասուն ու գիտակից լինելուց։ Ես հավասարաչափ ժամանակ էի անցկացնում երկուսի հետ էլ, և իմ հիշողություններում չի մնացել դա բացասական։ Երբ դու մեծանում ես, գուցե հասկանում ես, որ ոչինչ անհետք չի մնում։ Չեմ կարող ասել. որ ուրախ ու հարթ մանկություն եմ ունեցել ՝չէ։ Եղել են նաև տխուր դրվագներ, որ ինձ մենակ եմ զգացել»։

Հաղորդավարուհու ապրումների մասին խոսվեց, երբ հայրը հեռանում է կյանքից.

«Նախ պապան երկար ժամանակ էր հիվանդ ու իրա հեռանալը շոկային նորություն չէր։ Հետևաբար, ենթագիտակցաբար բոլորս պատրաստ էինք։ Հասկացել էի, որ մեր պսակադրությունը վերջին ամենասիրուն հուշնա լինելու իր համար։ Ինձ համա կարևոր էր, որ ինքը գնալուց իմանա՝ ապահով ձեռքերում եմ:

Ես գիտեի էսօր կամ վաղը… Շատ եմ ցավում,որ իմ երեխաներն իր հետ չծանոթացան,բայց եղավ այն, ինչ եղավ: Երբ իր մոտ էի, վիճում էի բժիշկների հետ, բղավում էի, չէի կարողանում տիրապետել ինձ։ Գիտակցությունդ հասկանումա, որ վերջ, բայց դու շարունակում ես ինչ-որ բաներ անել։ Ասեցի` «լավ պապ, ես արդեն գնում եմ, ասա` ինչ կուզես»։ Ասեց՝ «կուզեի մի քիչ էլ մնալ, բայց երևի էսօր վերջին օրը լինի»։ Ես դուրս եկա ու իմացա`գիշերը մահացել ա»։

Մեկնաբանություն

Որոնում