Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդшկահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետեւից եկած որդուն

  • Sep 21, 2023

Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչներից մեկն Aravot.am-ին պատմել է, որ չնայած գյուղը տարհանվել էր, սակայն կային բնակիչներ, որոնք հրաժարվում էին լքել գյուղը։

«Հետո իմացանք, որ ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել մի ընտանիքի։ Ամուսիններ էին։ Ադրբեջանցիներն ամուսիններին հրամայել են դուրս գալ տնից։ Հրաժարվել են։ Տեղում սպանել են։ Հետո սպանվածների որդին եկել է, որպեսզի ծնողներին տանի, չգիտեր, որ սպանված են, նրան էլ ադրբեջանցիները հենց մեքենայի մեջ են սպանել»,-պատմել է զրուցակիցը։ Նա ասել է, որ գյուղացիների տվյալներով՝ Վարդաձորում 5 քաղաքացիական անձ է սպանվել։ Գյուղը տարհանվել է Ստեփանակերտ։

«Բայց տղաներս հենա Մարտակերտի դիրքերում են։ Մի քանի ժամ առաջ եմ տղայիս հետ կապի դուրս եկել, ասեց՝ դիրքերում ենք, հրաման չկա իջնելու»։

 

Մեկնաբանություն

Որոնում