Ամենաերջանիկն եմ… Տոմայի և Պոնչի ջերմ հրապարակումը

  • Jan 04, 2024

Դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, որոշել էր տարին ամփոփել ինստագրամյան իր էջում Տոմա Պետրոսյանի հետ համատեղ լուսանկար հրապարակելով և կից գրառում կատարելով.

«2023… իմ խնդրանքներից միայն «խաղաղությունը» չտվեցիր… ինձ տվեցիր նոր ընկերներ… իմ կյանքում մեծ փոփոխություններ, ինչի համար ամենաերջանիկն եմ մոլորակի, անմոռանալի պահեր։ Ովքեր ինձ համար թանկ են, իմ կողքին են։ Ու անթվարկել և անբացատրելի լավ էմոցիաներ։ Բառերը քիչ են… Ես 2024-ից խնդրում եմ, ինչ հիմխ ունեմ պահպանի, ավել ոչինչ չեմ ուզում… միայն խաղաղություն բեր մեզ 2024։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրել էր հումորիստը։

Նշենք, որ վերջին շրջանում Պոնչը առավել հաճախ է Տոմայի հետ համատեղ հրապարակումներ անում՝ ցույց տալով իրենց ճամփորդություններն ու կիսվում ջերմ գրառումներով։ Իսկ ահա Տոման դեռ շարունակում է լռություն պահպանել և չխոսել անձնականի մասին թեմաներով։

Մեկնաբանություն

Որոնում