Այդ բացը կա, չեմ հաղթահարել… Իրինա Հարությունյանը` հոր կորստի և առանց հենարան մնալու մասին

  • Apr 25, 2023

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը երգչուհի Իրինա Հարությունյանն է: StarNews-ը հետևել է զրույցին:

Հաղորդման ընթացքում երգչուհին խոսել է մի շարք թեմաների, այդ թվում`հոր կորստի,ամուսնալուծված կնոջ կերպարում առանց հենարան մնալու և նախկին ամուսնու հետ շփվելու մասին:

Իրինան նախ նշել է, որ 44-օրյա պատերազմը հետք է թողել իր կյանքում, որից հետո ինքը դժվար է վերականգնվում: Երգչուհին նաև խոսեց հոր կորստի մասին, որը ևս մեծ ազդեցություն է ունեցել երգչուհու կյանքում: Նա խոստովանեց, որ հայրը կարևոր դեր է ունեցել նաև իր երեխաների կյանքում.

«Երես տվող պապիկ էր, շատ մեծ դեր ուներ իմ երեխաների կյանքում: Ես էլ չեմ հաղթահարում այդ բացը, կյանքում ոչ ոք չի կարող լրացնել դա սա շատ բարդ փուլ էր ինձ համար, թեկուզ էն, որ գիտես հայրիկը կա ու կարող ես զանգել ինչ որ հարցով դիմել և նա լուծի, այդպիսի մարդուն կորցնելուց հետո նրա տեղը, այդ բացը չի լրացվի երբեք»:

Մեկնաբանություն

Որոնում