Արամ MP3-ը ցանկացել է մասնակցել ռուսական «The Voice»-ին, զանգել ասել են՝ չգաս․ ԲԱՑԱՌԻԿ

  • Nov 14, 2022

«Օձի լեզու» հաղորդման վերջին թողարկման շրջանակներում հաղորդավարները բացառիկ խոստովանություն են արել՝ նշելով, որ Արամ MP3-ը և Աննա Խաչատրյանը տարիներ առաջ ցանկացել են մասնակցել ռուսական  «The Voice»-ին և հերթագրվել են, սակայն իրենց զանգել և ասել են, որ մասնակիցների մեջ շատ հայեր կան և այդ պատճառով ստիպված են իրենց մերժել։

Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը անդրադարձել են նաև «Հայ երգիչ» նախագծի ժյուրիի կազմի մասին։ Մհերը նշել է, որ այստեղ Էրիկն է, որ փրկում է իրավիճակը: Մհերի խոսքով` Սրբուկը շատ ոճային երգչուհի է, բայց լայն զանգվածները չեն հասկանում, թե ինչու Սրբուկը պետք է այդտեղ լինի: Սրբուկը չունի հիթ, Սրբուկը հանդես չի եկել մեծ համերգներով:

Արա Ղազարյանը նշել է, որ այստեղ ևս իրենց փորձել են նմանակել «The Voice» նախագծին` ժյուրիի կազմում ներառելով երիտասարդ երգչուհու: Սակայն  Մհերի խոսքով շատ կարևոր էր, որպեսզի հաջողակ երգչուհու ներառեին, և ոչ «Եվրատեսիլ»-ի և ուկրաինական «The Voice»-ի եզրափակիչ փուլեր չանցած երգչուհու:

«Ես Սրբուկին շատ եմ սիրում, սիրում եմ իր կատարումները, բայց սա սուբյեկտիվ կարծիք է, եթե պրոդյուսերներն օբյեկտիվորեն նայեին, ապա Սրբուկն այնտեղ չպետք է լիներ»,- ասաց Մհերը:

Մհերի խոսքով` Սրբուկը լավ երգչուհի է, բայց իր այնտեղ լինելն արդարացված չէ: Նա նշել է, որ Սրբուկը պետք է հուզված և ինչ որ սխալներ թույլ տվող երգիչների համար կոճակը սեղմեր` հասկանալով նրանց հուզմունքը, քանի որ ինքն էլ եղել է այդ կարգավիճակում, սակայն ժյուրիների մեջ ամենածանրը ինքն է նստած`ասես ինքն է վաստակել այդտեղ նստելը:

«Երևի ինքն էլ է զարմացել»,- ի պատասխան նշել է Արա Ղազարյանը :

Առավել մանրամասն` տեսանյութում

Մեկնաբանություն

Որոնում