Արա Մարտիրոսյանի սիրելին մեծ որդի ունի, ով արտերկրում է. Բացառիկ մանրամասներ`երգչի նոր սիրելիի կյանքից

  • Apr 19, 2023

StarNews-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` Արա Մարտիրոսյանի նոր սիրելին, մասնագիտությամբ բժշկուհի`ատամնաբույժ Ալլան, որդի ունի:

Նրա որդին մեծ տղա է, ով չի ապրում մայրիկի հետ Հայաստանում: Ալլայի որդին`Արմանը, արտերկրում է բնակվում, սակայն մայրիկի հետ կապը չափազանց մեծ է:

Նրանք հաճախ են միմյանց հետ ճամփորդում, իսկ Ալլային ճանաչողները նաև կփաստեն, թե որքան հաճախ են հեռախոսազանգերը մոր և որդու: Այս դեպքում`տարածությունը ավելի է մեծացրել Ալլայի և որդու կապը:

Թե ինչ զարգացումներ կունենա Արա-Ալլա զույգի պատմությունը և արդյոք նրանք ևս ցանկանում են ամուսնանալ և երեխաներ ունենալ, պարզ կդառնա ավելի ուշ:

Նշենք, որ ավելի վաղ StarNews-ը  նորությամբ էր հանդես եկել`կապված զույգի հետ:

Բանն այն է, որ  Արան նոր սիրելիին վերջերս գերշքեղ`100.000 դոլար և ավելի արժեք ունեցող ավտոմեքենա էր նվիրել։

Մեկնաբանություն

Որոնում