Արմենչիկը ցույց է տվել`ինչպես է խմում դուստրը. ՏԵՍԱՆՅՈւԹ

  • Dec 29, 2022

Ամերիկաբնակ երգիչ Արմենչիկի կինը՝ Լուսինեն, բավականին ակտիվ է իր ինստագրամյան հարթակում: Նա ներկայացնում է իրենց շքեղ կյանքը, առօրյան:

Այս անգամ starnews-ի աչքից չի վրիպել, որ երգչի կինը տեսանյութ է տարածել`ցույց տալով, թե ինչպես է դուստրը`Անգելինան կենաց ասում և խմում: Նշենք, որ աղջնակը ջուր է խմում, սակայն կարծես թե այս գործողությունը, որը կատարում է նա, սիրվել է ընտանիքի կողմից:

 

Տեսանյութում նրա կողքին են հայրը`Արմենչիկն ու երգիչ Արկադի Դումիկյանն, ովքեր չեն կարողանում զսպել ծիծաղն ու լիաթոք ծիծաղում են:

Նշենք, որ Արմենչիկն ու կինը ամուսնացած են 2009 թվականից և ունեն երեք երեխա՝ Ալեքսանդրը,  Միքայելն ու Անգելինան:

Վերջերս նրանք մեծ խնջույք էին կազմակերպել` ի պատիվ Արմենչիկի հայրիկի:

Մեկնաբանություն

Որոնում