Արուս ջան, ամոթ է կլորացած փորդ հանուն PR-ի բացել ու այս տեսակ նկարվելը

  • Feb 15, 2023

Բլոգեր, լրագրող Արուսիկ Տիգրանյանը բավական հայտնի է և մեծ հետևորդների բանակ ունի իր ինստագրամյան էջում:

StarNews-ն այսօր կանդրադառնա երիտասարդ բլոգերին: Բանն այն է,  որ Արուսը իր հղիության լուրը հայտնելու օրվանից սկսած ամեն բան անում է ուշադրության կենտրոնում լինելու համար:

Նա ժամանակ առ ժամանակ ցույց է տալիս`ինչ ծանր է տանում հղիությունը, որ սրտխառնոց ունի:

Հիմա էլ Արուսը համարձակ ֆոտոշարք է ներկայացրել, հետո հայտնել, որ դրանով բացահայտում է իր հետևորդներից «քյարթերին» ու բլոկում նրանց։

Այստեղ խնդիրն այն է, որ կամ դու համարձակ ես, կամ ոչ։ հատուկ անել մի բան ու հետո բացատրել`ինչու ես արել,անօգուտ գործ է։

Արուս ջան, մեզնից քեզ խորհուրդ, կամ լուռ ցուուց տուր կլորացած փորիկդ` բացած, կամ արհեստական «աժիոտաժ» մի ստեղծիր:

Շուտով Արուսիկի դուստրը կծնվի և հավանաբար Արփիի ծնունդն էլ մեծ PR քայլի առիթ կհանդիսանա։

Նշենք Նաև, որ լրագրողը ցույց է տվել նաև՝ ինչպես է ամուսնու հետ նշել Վալենտինը։

Մեկնաբանություն

Որոնում