Արտակարգ դեպք` Վայքում. խոշոր հրդեհ է բռնկվել գազալցակայանում

  • Oct 04, 2023

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վայք քաղաքի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել գործող գազալցակայանում և հեղուկ գազի կայանում։

Կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրից 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Մեկնաբանություն

Որոնում