Բшժանվել են հայտնի դերասանն ու սիրելին. Աստղային օրվա ամփոփում

  • Feb 22, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջի story բաժնում նոր ջերմ լուսանկար էր հրապարակել հայրիկի՝ Հրաչյա Հարությունյանի և դստեր՝ Զաբելի մասնակցությամբ ու կից գրառում կատարել։

Թուրքի հետ ամուսնացած և Թուրքիայում բնակություն հաստատած դերասանուհի Մարիամ Մելիքյանն էլ ցույց էր տվել, թե ինչպես է զվարճանում մի խումբ թուրքերի հետ և խոսում թուրքերեն։

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն էլ հումորային բնույթի տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ դժվար է աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ։

Երգիչ Գևորգ Մկրտչյանի սիրելին՝ Քրիստինա Հովհաննիսյանն էլ պատմել էր, որ իր պասիվության պատճառը եղել է առողջական խնդիրը, որը դեռևս լիովին չի անցել։

Դերասան Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց՝ Էլսինա Խայրովայից՝ նրա երեխաների հետ հանդիպելուց ընդամենը մի քանի օր անց: Թոմը որոշել է ընկերական հարաբերություններ պահել Էլսինայի հետ, քանի որ նրանք ապրում են Լոնդոնի նույն շենքում։ Էլսինան ռուս ձեռնարկատեր Դմիտրի Ցվետկովի հետ նախորդ ամուսնությունից ունի որդի եւ դուստր:

Մեկնաբանություն

Որոնում