Գոռ Եփրեմյանի և տատիկի հուզիչ կատարումը.ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ

  • Oct 16, 2023

Երգիչ Գոռ Եփրեմյանի մասնակցությամբ ցանկացած նոր հրապարակում անմիջապես լայն տարածում է գտնում ու սիրվում երկրպագուների կողմից, ու թեև երգչի հետևորդները մշտապես սպասում են Գոռի և սիրելիի՝ պարուհի, դերասանուհի Էլեն Հարությունյանի համատեղ հրապարակումներին, այնուամենայնիվ երգչի ընտանեկան հրապարակումները ևս մեծ արձագանք են ստանում։

Այս անգամ էլ ներկայացնում ենք բացառիկ տեսանյութ, որտեղ Գոռ Եփրեմյանը կատարում է հայկական սիրված երգերից մեկը՝ իր տատիկի հետ միասին։

Ի դեպ՝ սա Գոռ միակ հրապարակումը չէ, որտեղ կարելի է տեսնել նրա ընտանիքի անդամներին։ Չնայած բավականին հազվադեպ, բայց մայրիկի և եղբոր՝ Արմանի մասնակցությամբ լուսանկարներ ու տեսանյութեր երգիչը հրապարակում է, անգամ մի առիթով խոսել էր Հայաստանում ապրող հարազատների մասին՝նշելով, որ բարեկամների՝ Հայաստանում գտնվելու հանգամանքով է պայմանավորված, որ իր և Էլենի հարսանեկան արարողությունը ձգձգվում է.

«Ժողովուրդ ջան, հարսանիք անպայման լինելու է, ընտանիքիս կեսը գտնվում է Հայաստանում,երբ որ հավաքվենք իրար գլուխ, Միացյալ Նահանգներում կլինի հարսանիքը, մի անհանգստացեք, բոլորիդ հրավիրելու եմ, բաց դռների օր եմ անելու»,- ընդգծել էր Գոռը։

Մեկնաբանություն

Որոնում