Գուրգեն Դաբաղյանի աղջիկը գեղեցկուհի է դարձել. նա անչափ նման է Գուրգենի զոքանչին (լուսանկար, տեսանյութ)

  • Oct 19, 2022

Համացանցում հայտնվել է Գուրգեն Դաբաղյանի աղջկա` Շուշաննայի, լուսանկարները: Շուշաննան իսկական գեղեցկուհի է դարձել: Փոքրիկը օր օրի ավելի է նմանվում իր տատիկին` Գուրգենի զոքանչին:

Գուրգեն Դաբաղյանի զոքանչը բավական ակտիվ է համացանցում։ Օրերս նա նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր անթերի կազմվածքը և գլամուրային կերպարը։

Հավելենք, որ Անին հաճախ է հրապարակումներ անում դուստրերի մասնակցությամբ, սակայն քչերին է հայտնի, որ նա նաեւ որդի ունի: Օրերս Անին եզակի սթորի է հրապարակել որդու հետ: Ի դեպ, վերջինս բավական ակտիվ է համացանցում, նա պարբերաբար մանրամասներ է ներկայացնում իր կյանքից, այդ թվում՝ ընտանեկան հրապարակումներ է անում: «Գեղեցկուհի մայրիկիս հետ»,-լուսանկարներից մեկին կից գրել է նա:

Նշենք, որ Անին անընդհատ հրապարակումներ է անում՝ ներկայացնելով մանրամասներ իրենց առօրյայից։ Անին միշտ ներկայանում է գեղեցիկ և խնամված կերպարներով:

Նա մեկ առիթով նաեւ ներկայացրել է իր տունը:Տեսանյութից պարզ էր դարձել, որ Գուրգեն Դաբաղյանի կնոջ՝ Իննայի ծնողները շքեղ պայմաններում են ապրում: Հիշեցնենք, որ Գուրգենն ու Իննան ամուսնացել են 2019 թվականին: Նշենք, որ  Անին համացանցում մեծ քննարկման էր արժանացել դեռ հարսանիքի օրվանից: Ամբողջ համացանցը քննարկում էր նրա երիտասարդ լինելը:

Հավելենք, որ Իննան խոստովանել է, որ շատերին թվում է, թե Անին իր խորթ մայրն է: Հիշեցնենք նաեւ, որ Իննայի ծնողները շատ ջերմ հարաբերություններ ունեն Գուրգենի հետ: Նրանք հաճախ են միասին վայելում իրենց հանգիստը: Գուրգենի ծննդյան օրն Անին այդ առիթով լուսանկար էր հրապարակել, որում նշել էր, որ Գուրգենն աշխարհի ամենալավ փեսան է:

Մեկնաբանություն

Որոնում