Գրիգի ու Սոնայի տաք համբույրը. Նրանք չեն կարողացել զսպել իրենց

  • Jan 04, 2023

Հումորիստ, դերասան Գրիգը եւ նրա կինը` պարուհի Սոնա Եսայանը համարվում են վերջին շրջանի ամենամեծ մասսայականություն ունեցող հանրային դեմքերից:

Նրանք հաճախ են միմյանց վերաբերող հրապարակումներ անում:

Զույգի հումորային տեսանյութերն արագ տարածվում են համացանցում և ունենում մեծ դիտողականություն: Նրանք այն զույգերից են, ովքեր չեն վախենում միմյանց մասին կատակներ անելուց:

Զույգը բավականին համարձակ է և երբեմն անում է հրապարակումներ, որոնք, որոշ դեպքերում, համարվում են համարձակ:

Այս անգամ Սոնան սթորի է արել, որտեղ Գրիգն ու ինքը ջերմ համբուրվում են:

Թերևս, զույգն ամեն կերպ փորձում է ապացուցել, որ իրենց մեջ ջերմություն ու սեր կա:

Նշենք, որ վերջերս համացանցում քննարկվում էր Սոնայի մեկ այլ հրապարակում, որում նա ցույց էր տալիս իր նոր ավտոմեքենան։

Ավտոմեքնան , որը Սոնան է գնել, արժե 40.000 ԱՄՆ դոլար: Դե իսկ պետհամարանիշը`1000 դոլար: Սոնան տեսանյութին կից գրել է, որ ավտոմեքենան ինքն իրեն նվեր է արել: Այստեղից հարց էր ծագում` որտեղից Սոնային այնքան գումար, որ ինքն իրեն այդչափ թանկարժեք ավտոմեքենա նվիրել թույլ տա:

Հավելենք, որ վերջերս Սոնայի եղբոր հարսանիքն էր: Պարուհին իր ինստագրամի էջում լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել, որով ցույց էր տվել, թե ինչպես են անցկացնում եղբոր հարսանիքը:

Մեկնաբանություն

Որոնում