Եկել լոլո եք կարդում, էրեխեքի վրա են կրակում, էկեք գնանք ու գտնենք Նիկոլին. ցուցարար

  • Sep 20, 2023

Երեկ երեկոյից սկսած Կառավարության շենքի առաջ հավաքվածների թիվը ժամ առ ժամ ավելանում է:

24news-ի հետ զրույցում ցուցարարներից մեկը անդրադարձավ ստեղծված իրավիճակին և իրենց ցույցին`նշելով հետևյալը.

«Էսօր ասեցին, որ Արցախը բանակ չի ունենալու, վաղը հանդիպումա լինելու, հետո չգիտեմ, տարհանեն մարդկանց, էստեղ էլ չեն ընդունում արցախահայությանը, Նիկոլնա ասել իր էսօրվա ելույթում, էսօր արդեն ակնարկելա, հետո էլ Նաիրի Հոխիկյանը գրելա,որ Հայաստանի Հանրապետությունում Արցախցիների մուտքը արգելվել ա,մի պահ չեմ կարողանում պատկերացնել, որ մեր նախագահականի վրա դրվի Ադրբեջանի դրոշը, ես մահանում եմ, ես չեմ կարողանում պատկերացնել,ընդունել: Հիմա մենք հավաքվել ենք ստեղ, եկել ստեղ լոլոյա կարդում: Գործողություն պիտի լինի, պիտի գտնենք Նիկոլին, պիտի հեռացնենք,վաղը կգնանք Եռաբլուր, էն մարդիկ արնաքամ են լինում Արցախում, տենց չի լինի, պիտի մի բան անենք: Ես ամեն ինչի պատրաստ եմ, պատրաստ եմ ինքնազոհաբերվելու, 2 երեխա ունեմ,չգիտեմ, որտեղա Նիկոլը, եկեք գնանք, եկեք գնանք դրա վրա»:

Մեկնաբանություն

Որոնում