«Ես պատրաստ եմ գնալ մինչև վերջ, եթե հարցը վերաբերում է իմ անունին». Մարի Պետրոսյանի զգուշացումը՝ իր մասին բամբասանքներ տարածողներին

Մարի Պետրոսյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ խոսքը ուղղելով իր մասին բամբասանքներ տարածողներին։
«Ես պատրաստ եմ գնալ մինչև վերջ, եթե հարցը վերաբերում է իմ անունին»,- նշել է Մարին՝ հավելելով, որ ինքն էլ կարող է շատ բաներ բացահայտել շատ մարդկանց մասին, բայց դեռ չի ցանկանում։
Տեսանյութը՝ այստեղ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ StarNews-ի հետ զրույցում Մարին, անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, նշել էր.
«Իմ հոգեբանական վիճակի մասին գիտեմ միայն ես և այդ բացասականը հիմա թեթև է ինձ մոտ, որ ասում են, նայում եմ, թե ով է ասում։ Ես կարող եմ նեղանալ կամ կարծիք ընդունել միայն այն մարդուց, ով ինձ հետ հարազատ է, իսկ մյուսների կարծիքը կամ վերաբերմունքը պարզապես նայում եմ, որ կարծիք է, և իրենք կարող են արտահայտել իրենց խոսքը, որը, կոպիտ ասած, ինձ համար մեկ է»։

















