«Երթի ու վանկարկումների հերթը հասավ նաև իմ հաջորդին». Անի Խաչիկյանը երեկ որդու հետ մասնակցում էր քայլերթին

  • Dec 21, 2022

Դերասանուհի Անի Խաչիկյանը երեկ որդու`Տեսլայի հետ մասնակցել է կազմակերպված քայլերթին: Անին Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակումներ է արել՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և որդու հետ երթին մասնակցելուն:

«Իրականում ահավոր ցավոտ պատկեր էր, որ երթի ու վանկարկումների հերթը հասավ նաև իմ հաջորդին, անտանելի ցավոտ գիտակցում է, բայց մի բան հաստատ է՝ Արցախ ջան մենակ չես, քեզ չենք լքել, չենք մոռացել, անտարբեր չենք, չհավատաս», – գրել է Անի Խաչիկյանը:

Անին նաև սթորի է հրապարակել, որտեղ որդուն`Տեսլային բացատրում է, թե ինչու են մասնակցում ցույցին:

Նշենք, որ քայլեթը սկսվել էր Օպերայի բակից և մասնակիցներն այցելել են ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ ու հասել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ, կազմակերպել էին հայ հայտնիները՝ նպատակ ունենալով միջազգային հանրությանը կոչ անել ամեն գնով բացել Արցախի կյանքի ճանապարհը՝ թույլ չտալով, որ նախադեպը կրկնվի, ինչպես նաև շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայությանը ցույց տալ, որ նրանք միայնակ չեն: Ավելի վաղ այս մասին հայտնել էր երգիչ, երգահան Արտեմ Վալտերը, որն արմատներով Արցախից է:

Մեկնաբանություն

Որոնում