Էլ Արցախ էլ չկա, վստահաբար Հայաստանն էլ ավելի կփոքրանա… Մհեր Մկրտչյան

  • Sep 26, 2023

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում իր կարծիքն է հայտնել ՀՀ-ում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

«Մի քանի սեզոն շարունակ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները «չեն կարողանում» պայքարի համար մասնագետներ գտնեն եւ բավարարվում են ներկուսակցական ֆանատներով:

Էլ Արցախ էլ չկա, վստահաբար Հայաստանն էլ ավելի կփոքրանա:

Էլի զոհեր կլինեն, կյանքեր կկործանվեն:

Ինքնաբուխ հանրահավաքը կզրոյացնեն անիմաստ երկար ճառերով, տուն ու հայրենիք կորցրած մարդկանց անհեթեթ ողջունելով ու ծափահարելով:

Ուրեմն նիկոլը դեռ անելիք ունի», – գրել է նա։

Մեկնաբանություն

Որոնում