Ինչու՞ չլսեցիր… Զառա Արամյանի հուզիչ գրառումը` Գայանե Փայտյանի մասին

  • Oct 27, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հաղորդավարուհի Գայանե Փայտյանի անժամանակ մահվանը: Նա գրել է հետևյալը.


«Հետս խոսելիս միշտ ասում էիր…”Մեռնեմ ջանիդ, Զառ”… նախատեցի քեզ…”Էլ տենց չասես, նախ քո բալեքը մանր են դեռ, հետո ես քեզանից մեծ եմ, դու առաջ մի ընկիր”…
Ինչու՞ չլսեցիր, առաջ ընկար…»:

StarNews.am-ի տեղեկություններով` Փայտյանը վերջերս առողջական խնդիրներ ուներ: Նա վարակվել էր կորոնավիրուսով:

Գայանե Փայտյանն ամուսնացած էր, ուներ 2 դուստր: Զույգ աղջիկներին նա նախորդ ամիս էր նախակրթարան ուղեկցել:

Նրան ճանաչողները կփաստեն, թե որքան ոգևորությամբ և երջանկությամբ էր լցվել` աղջիկներին նախակրթարան ճանապարհելիս:

Մեկնաբանություն

Որոնում