Ինչպես է Արամ Մելիքյանի մայրը արձագանքել Էլիզի՝ բնակարան գնելուն․ բացառիկ

Ինչպես արդեն հայտնել էինք բլոգեր Էլիզ Մելիքյանը բնակարան է գնե, ինչի առիթով էլ, օնլայն տիրույթում մի շարք շնորհավորանքներ է ստացել։

Հրապարակման մեկնաբանությունների հատվածում Էլիզին շնորհավորողների թվում է նաև Արամ Մելիքյանի մայրը՝ տիկին Մանուշակը։

«Շատ ուրախ եմ քեզ համար, շատ»,-գրել է Արամի մայրը։

Մելիքյանների ընտանիքի մյուս անդամները՝ անգամ Էլիզի քույրը՝ Ստելլան, օնլայն հարթակում չեն շնորհավորել նրան՝ բնակարանի ձեռքբերման առթիվ։

Հիշեցնենք, որ թեմային վերաբերող տեսանյութին կից Էլիզը գրել էր․

«Չգիտեմ՝ էս տեսանյութի տակ ինչ գրեմ…

Փոքր ժամանակ միշտ ասում էի. «Մի օր ես էլ իմ տունը կունենամ»: Էդ ժամանակ էդ խոսքերը ուղղակի երազանք էին: Չէի պատկերացնում, թե էդ «մի օրը» ինչքան աշխատանք, համբերություն, վախ ու կասկածներ ա իր մեջ պահելու:

Շատերը տեսնում են միայն արդյունքը: Տեսնում են ժպիտը, էս պահը: Բայց չեն տեսնում էն օրերը, երբ հոգնած էիր, երբ թվում էր՝ դեռ շատ հեռու ա, երբ ինքդ էլ չէիր հասկանում՝ ճիշտ ճանապարհի վրա ես, թե չէ:

Այսօր ամենաշատը փոքր Էլիզի մասին էի մտածում: Էն աղջկա, որը ոչ մի պատկերացում չուներ, թե ինչ ճանապարհ ա անցնելու, բայց մի բան հաստատ գիտեր՝ մի օր իր սեփական տունը ունենալու ա:

Ու երևի կյանքն ինձ ամենակարևոր բաներից մեկն ա սովորեցրել. մեծ երազանքները մեկ օրում չեն իրականանում: Իրականանում են էն օրերին, երբ ոչ ոք չի տեսնում, թե դու ինչքան ես աշխատում: Քիչ-քիչ: Քայլ առ քայլ:

Այսօր ես պարզապես ուզում եմ շնորհակալ լինել… իմ ընտանիքին, իմ աշխատանքին, իմ ամեն կասկածից հետո էլ շարունակել կարողանալուն:

Ու եթե հիմա ինչ-որ մեկը կարդում ա էս տեքստը ու մտածում ա, որ իր երազանքը շատ հեռու ա… մի կանգնի: Հնարավոր ա՝ հենց էսօր դու ավելի մոտ լինես քո երազանքին, քան պատկերացնում ես:

Փոքր Էլիզը հաստատ այսօր շատ հպարտ կլիներ… Իսկ ես՝ շատ շնորհակալ»