Լուսինե Թովմասյանը անակնկալ է արել ու լացացրել քույրիկին. ԲԱՑԱՌԻԿ

  • Jan 31, 2023

«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը և քույրը՝ «Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանը մեկնել են հանգստի՝դեպի Հռոմ։ Պարզվում է լուսինեն անակնկալ է պատրաստել իր քույրիկի՝Իրինայի համար։ Նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել  է հետևյալը․

«Իրինային մեծ անակնկալ էր սպասվում Հռոմում, որը մեկ ամիս է պատրաստում ենք: Հռոմում տան տիրոջ փոխարեն դուռը բացեց Իրինայի մանկության ընկերուհին, որին նա չէր տեսել 6 տարի: Նարինեն նախօրոք ժամանել էր Հռոմ և սպասում էր Իրինային՝ ծննդյան անակնկալ մատուցելու»։

 

View this post on Instagram

 

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Նշենք, որ Իրինան նաև բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Նա հաճախ է հրապարակումներ անում ամուսնու հետ և սեր խոստովանում նրան։ Մեկ անգամ Իրինան հետևյալն էր գրել․

«Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ես նրան սիրելու եմ հավերժ։ 17 տարի միասին »։

Գեղեցկուհի քույրիկները անբաժան են: Նրանք նախանձելի շփում ունեն, որը շարունակում են իրենց դուստրերը:

Մեկնաբանություն

Որոնում