Խայտառակություն. Գարիկ Մարտիրոսյանն իր 3 միլիոն հետևորդին խնայում է ու չի ներկայացնում Արցախի կnտորածը

  • Sep 21, 2023

Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական կողմը հրետակոծության է ենթարկում Արցախը:Շատ երեխաներ կորած են համարվում, մնացել են դպրոցներում, շատ մարդիկ փնտրում են իրենց ծնողներին: 200-ից ավել զոհ և 400-ից ավել վիրավոր կա, իրավիճակն իսկապես սարսափելի է: Շատերի համար այս պատկերը ուղիղ համեմատական է 1915 թվականի կոտորածին:

Հայ հետևորդները, ովքեր ունեն անգամ մի քանի հազարանոց լսարան, գրում են, խոսում են, պատմում են ու խնդրում են միջազգային հարթակում արձագանք տալ այս ցեղասպանությանը, իսկ մի քանի միլիոնավոր հետևորդներ ունեցողներ գերադասում են լռել այս շրջանում, այսպես ասած խնայում են իրենք իրենց հետևորդներին`եղեռնի մասին հիշեցնող կադրերը չհրապարակելով:

Նրանցից մեկը հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն է, ով ունենալով մեծ լսարան`այն էլ միջազգային, որոշել է չխոսել իր հայրենիքի վիճակի, իր ժողովրդի ցավի և թշնամու կոտորածի մասին:

Իհարկե հասկանում ենք, որ այս ամենում իր մեղավորությունն ունի հայ ժողովուրդը`Հայաստանից հեռացած և Ռուսաստանում իր կյանքը դասավորած բլոգերին երկրպագելով, բայց սա իսկապես խայտառակություն է: Միգուցե չափսոսա՞լ և չվախենալ կորցնել ադրբեջանցի հետևորդների, որոնք Ձեր լռությունը տեսնելիս ևս ծիծաղում են:

Մեկնաբանություն

Որոնում