Ծնվել է Սուրեն Պապիկյանի առաջնեկը. միայն իմանաք`ինչպես են անվանել փոքրիկին

  • Oct 31, 2022

Այսօր լույս աշխարհ է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առաջնեկը։ Նորածին դստերը ծնողներն անվանել են Նռանե։

Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սուրեն Պապիկյանը։

Նա հրապարակել է լուսանկար՝ կից գրելով․ «Նռանե Սուրենի Պապիկյան։ Բարով ես ծնվել, իմ առաջնեկ, իմ Նռանե»:

Նշենք, որ զույգն ամուսնացել էր նախորդ տարի։ Նրանց հարսանյաց կադրերը հայտնվել էին համացանցում։

Հավելենք, որ Պապիկյանի կինը՝ Արմինեն,  նախկինում  եղել է Տարածքային կառավարման նախարարության մամուլի խոսնակը, այսինքն՝ աշխատել է Սուրեն Պապիկյանի հետ: 2021-ին նա դուրս է եկել տվյալ աշխատանքից՝ ֆեյսբուքյան գրառմամբ հանդես գալով և շնորհակալություն հայտնելով նախարարին՝ իր ապագա ամուսնուն:

StarNews.am-ը շնորհավորում է՝մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն։

Մեկնաբանություն

Որոնում