Կաշին ու ոսկորն են մնացել. Աննա Մանուչարյանի բացառիկ գրառումը

  • Oct 15, 2022

Գաղտնիք չէ, որ դերասանուհի Աննա Մանուչարյանը կենդանասեր է ու ինքն էլ պահում ու խնամում է իր շանը: Շատ հաճախ նա հանդես է գալիս հրապարակումներով, որտեղ խնամակալ, օգնող ու աջակցող է փնտրում այս կամ այն շան համար, ով տեր չունի:
Այս անգամ ևս դերասանուհին տեր է փնտրում մի շան համար, ով անտուն է մնացել:

Հավելենք, որ դերասանուհին տևական ժամանակ է, ինչ չի երևում հեռուստաէկրաններին:

Չնայած դրան՝ Աննան շարունակում է հանդես գալ ներկայացումներում:

Ըստ լուրերի՝ հեռուստաէկրաններին չերեւալն էլ պայմանավորված է ամուսնու ցանկությամբ:

Թե ով է դերասանուհու ամուսինը, հայտնի չէ: Աննան նաև սեփական գեղեցկության սրահն ունի և այս շրջանում ակտիվորեն զբաղվում է դրա աշխատանքներով:

 

Հավելենք, որ տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Աննան անկեղծ խոստովանում էր, որ իր անձնական կյանքում ամեն ինչ հարթ չի եղել:

Դերասանուհին բավական երիտասարդ տարիքում է ամուսնացել:

20 տարեկանում Աննան արդեն ուներ դուստր՝ Արփին, ով առավել հայտնի դարձավ Մալենա անունով: Նա այս տարվա Եվրատեսիլի հաղթողն է:

Մեկնաբանություն

Որոնում