Կրшկելով գալիս են, ուզում են դրոշը բերեն, դնեն Ստեփանակերտում՝ կառավարության շենքի վրա

  • Sep 21, 2023

«Արդեն կես ժամ է` կրակում են տարբեր կողմերից»,– NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում պատմեց Արցախի բնակիչ Գայանե Չալյանը։

Նրա խոսքով՝ ստեփանակերտցիները կրկին մտել են նկուղները. «Ժողովուրդը պանիկայի մեջ է։ Ով մեքենա ունի, հասնում է օդանավակայան, մենք չունենք մեքենա, մտել ենք նկուղ, սպասում ենք։ Ասում են՝ մտել են, կրակելով գալիս են, 9-րդ դպրոցի մոտ են,  ուզում են դրոշը բերեն, դնեն Ստեփանակերտում՝ կառավարության շենքի վրա»,– արտասվելով պատմեց տիկին Գայանեն:

 

Մեկնաբանություն

Որոնում